Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում

Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում, «Ռազմավարական
զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, կազմակերպվել էր սեմինար-ուսուցում սպանդանոցների
ներկայացուցիչների համար:
Սեմինարի մասնակիցներին ողջունել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ
այս ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն սպանդանոցների առավել կանոնակարգված
գործունեությանը: «Ցանկացած խնդրի, դժվարության, անհասկանալի իրավիճակի հանդիպելիս դուք կարող եք
դիմել ՍԱՏՄ ձեր մարզային կառույցին և ստանալ համապատասխան սպառիչ խորհրդատվություն»,- ասել է
Տեսչական մարմնի ղեկավարը:
Սննդամթերքի անվտանգության միջազգային փորձագետ Արտավազդ Բաղդասարյանը մասնակիցներին է
ներկայացրել սպանդանոցների գործունեության միջազգային փորձը, դրանց գործարկման նրբությունները,
կենդանիների փոխադրման ու սպանդից առաջ պահելու կանոններից մինչև մորթի ու իրացման վայր հասցնելու
ընթացակարգը, սպանդանոցներում վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP,
համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու
սկսված գործընթացը սահուն ու անցնցում անցկացնելու համար անհրաժեշտ հմտությունները:
Սպանդանոցային գործունեությունը պետք է լինի թե շահավետ, թե հետաքրքիր, նշել է նա:
Տնտեսվարողները խոսել են սարքավորումների ձեռքբերման, տարածքների կառուցապատման,
սանիտարահիգիենիկ նորմերի, գյուղացիների հետ հարաբերությունների ու փոխհամաձայնության, ինչպես նաև
ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրների մասին:
ՍԱՏՄ մասնագետները ևս մեկ անգամ խոսել են սպանդանոցներին ներկայացվող պահանջների, մսի
սպանդանոցային ծագումը վկայող էլեկտրոնային անասնաբուժական ձև 5 փաստաթուղթը տրամադրելու
կարգի, ինչպես նաև սպանդանոցների վերահսկողության գործընթացի մասին՝ շեշտելով, որ, կենդանական
ծագման սննդամթերքի բարձր ռիսկայնությամբ պայմանավորված, շղթայի բոլոր փուլերում, այդ թվում և՝
սպանդանոցների նկատմամբ, վերահսկողությունը ուժեղացվելու է:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի
իրականացումը սննդի շղթայի բոլոր օպերատորների համար լինելու է ՍԱՏՄ ամենօրյա վերահսկողության օրակարգում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am

 

Այս թեմայով
am