ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է առնվազն 1000 ցուցարարի սպանության համար

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Բրայան Հուքը հայտարարել է, որ նոյեմբերին Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում իշխանություններն առնվազն հազար ցուցարար են սպանել:

Ինչպես գրում է politico.com կայքը, նա հավելել է, որ վիրավորների թիվը հասնում է մի քանի հազարի, մինչդեռ ստեղծված քաոսային իրավիճակում ձերբակալվածները մոտ 7000-ն են:

Լրագրողների հետ շփման ընթացքում Հուքն ասել է, որ ամերիկյան կողմը զոհերի թվի վերաբերյալ «հստակ տեղեկություն» ունի:

Հիշեցնենք, որ Իրանում զանգվածային անհնազանդությունը սկսվել է, երբ իշխանությունները հայտարարել են վառելիքի գինը եռակի թանկացնելու մասին: Դժգոհ իրանցիները դուրս են եկել երկրի ավելի քան հարյուր քաղաքների փողոցներ, որտեղ իրավապահների հետ բախումներ են եղել:

Հուքը նշել է, որ իրանական ռեժիմը չափազանց կոշտ պատասխան է տվել և միտումնավոր արգելափակել է համացանցի հասանելիությունը, որպեսզի երկրից տեղեկատվության արտահոսք չլինի:

Հավելենք, որ Իրանի իշխանությունները զոհերի վերաբերյալ պաշտոնական թվեր չեն ներկայացրել

Այս թեմայով
am