‹‹Այսօրվա իշխանությունը հաշվել ճգիտի, առաջնորդվում է բացառապես օրվա տեղեկատվական ռումբի գերակայությամբ››.Արմեն Աշոտյան

‹‹Դասական քաղաքականության մեջ հայտնի է, որ քաղաքական և ներքաղաքական պրոցեսները շաղկապված են և կարծես թե Հայաստանի վերջին  մեկ շաբաթվա քաղաքական օրակարգը  դասական քաղաքագիտական  ապացույցն է, քանի որ  մենք մեր քաղաքական գնահատականների մեջ միանշանակորեն շախկապում ենք  հանրապետության 3-րդ նախագահ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի  հարուցված գործը  արտաքին քաղաքական և  ներքին քաղաքական խմորումների  և զարգացումների հետ››,- այս մասին այսօր մամուլի իասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փողնախագահ Արմեն Աշոտյանն ու ավելացրեց.

‹‹Ձեզ քաջ  ծանոթ է  Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը, որն ուզում եմ վերահաստատել ամբողջությամբ՝ ավելի մանրամասն ուսումնասիրելով  ներկայացված մեղադրանքի  հղումները,  որոնք փորձ են իրավական  փաթեթավորում տալ  բացառապես քաղաքական  գործընթացի, գալիս ենք հետևյալ  եզրակացության.  հիշենք  Ռոբերտ Քոչարյանի  նկատմամբ հարուցված  քրեական գործի   շրջանակներում հայտնի   հեռախոսազրույցի արտահոսքը,  որտեղ իշխանավորները  պնդում են, որ  Քոչարյանի նկատմամբ գործը ջուր է, եթե գնանք այս տրամաբանությամբ, ապա Սերժ  Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է:

Անհամբեր կսպասենք պատմության  դատին, տեսնենք, թե  ուն նկատմամբ հարուցված քրգործը կլինի կրակ՝ հուր  և ում նկատմամբ   այն կլինի հող,  կարծում եմ  այդ  հնարավորությունները մեր պատմությունը  ունենալու է:

Իհարկե պատահական չէ, որ  առաջադրված մեղադրանքը պարոն Սարգսյանին տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ քաղաքական-հասարակական և տեղեկատվական շրջանակների համարն:

Ես ուզում եմ վերահաստատել, որ  այն ոչ մի կերպ բացասապես չի կարող ազդել  Հանրապետական կուսակցության  ներքին և արտաքին քաղաքական  գործունեության վրա, ասեմ ավելին, որ Սարգսյանի հանդեպ  հարուցված գործը և մեղադրանքը  արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները:
 

 Սա հետևանք է, որի ականատեսը մենք լինում ենք  այս վերջին օրերի ընթացքում և այստեղ պետք է իրոք ասել՝ շնորհակալություն քեզ Փաշինյան Նիկոլ, քանի  որ  այսօրվա իշխանությունը  հաշվել ճգիտի, երկարաժամկետ պլանավորում անել  չի կարող, առաջնորդվում է բացառապես օրվա  տեղեկատվական ռումբի  գերակայությամբ:

Ես հավաստիացնում եմ, որ նրանք կբախվեն  այնպիսի քաղաքական հետևանքների, եթե շարունակեն   քաղաքական հենքի վրա  քաղաքական  մրցակիցների, քաղաքական  այլ առաջնորդների հետապնդման  այդպիսի բիրտ և ծիծաղելի և ինչպես արդեն ասացի  օդ եղանակներ, կարծում եմ նրանք այլևս պետք է լավ հաշվարկեն, որ նման  գործընթացները թուլացնում են և՛ իրենց իշխանությունը և՛ ավաղ,  Հայաստանի հանրապետությունը››:

 

Այս թեմայով
am