‹‹Իհարկե թող Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան հանդիպեն, զրուցեն, միգուցե մենք ինչ-որ բան չենք հասկանում››. Հովիկ Աղազարյան

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, խոսելով Աննա Հակոբյանի հայտարարության մասին, ով Մեհրիբան Ալիևային հրավիրել էր Արցախ հյուր՝ մուղամ լսելու, ասաց, որ շատ լավ է վերաբերվում այդ հրավերին.

«Վաղը չէ մյուս օրը, երբ այս ամեն ինչը վերջանա ու մենք ադրբեջանական ժողովրդի հետ գանք ընդհանուր լուծման, պետք է հարևանություն անենք: Հիմա այդ ծիլերը դրվում են, վատ բան չկա: Իհարկե թող հանդիպեն, զրուցեն, միգուցե մենք ինչ-որ բան չենք հասկանում, միգուցե իրանք լավ տեղեկացված չեն: Շփումներն օգուտից բացի վնաս չեն տա»:

 

Այս թեմայով
am