‹‹Հայոց բանակում պետք է ինքնասպանություն չլինի, սա պիտի լինի մեր բացառիկ ձգտումը››․ Անդրանիկ Քոչարյան

Հայոց բանակում պետք է ինքնասպանություն չլինի, սա պետք է լինի մեր բացառիկ ձգտումը։ Ազգային ժողովում՝ զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանի համոզմամբ՝ ինքնասպանության դրդելը միանշանակ պիտի խստորեն պատժվի, բայց խնդիր ունենք նաեւ բանակի սպայակազմի հետ

«Բանակը պետք է ունենա էլիտար սպայակազմ, պատվի գիտակցումը պետք է լինի շատ բարձր։ Մենք համալիր ծրագրերով պետք է վերականգնել այդ կարգավիճակը։ Վերջին հաշվով, հպարտանում ենք Մոնթե Մելքոնյանով, Լեոնիդ Ազգալդյանով, նրանք միայն հրամանների լեզվով չեն խոսել, նաեւ սրտի լեզվով են խոսել։ Եվ երբ հրամանատարը բանականությունն ու սիրտը միացնում է իրար, ունենում է կառավարելի եւ նման երեւույթներից հեռու ուժային համակարգ։ Մենք պիտի հասնենք դրան եւ կհասնենք»։

Պատգամավորը նաեւ կարծիք հայտնեց, որ հոգեբանները գուցե պետք է 15 տարեկանից լուրջ աշխատանք տանեն զորակոչերի հետ, եւ այս հարցում ԱԺ հանձնաժողովը պատրաստ է միանալ խորքային լուծումներ առաջարկող նախաձեռնություններին։

Այս թեմայով
am