Մեկ շաբաթում հաշվարկվել է 293 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 293.072.781 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 11 դեպքով նշանակվել 1.180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 29 դեպք, որից 28-ով հաշվարկվել է 277.340.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (3 հաճարենի, 1 բալենի, 4 բոխի, 1 ուռենի) հաշվարկվել է 405.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (0,3 խմ թափուկ վառելափայտ)՝ 5.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 բոխի, 6 հաճարենի) հաշվարկվել է 1.701.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 14 դեպքով (47,15 խմ վառելափայտ, 23,45 խմ թափուկ վառելափայտ)՝ 2.011.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով իրականացվել է 23.800 ՀՀ դրամ չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ։

Արմավիր` նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 108.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 բարդի) հաշվարկվել է 33.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կոտայք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,9 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել է 5.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3920 գիհի) հաշվարկվել է 268.997.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Իրականացվել է 1 ստուգում։

Սյունիք՝ նախկինում Հայանտառ ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (86 ծառի կոճղ) հաշվարկվել է 4.050.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 66.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ իրավախախտման 2 դեպքով (38 հատ՝ 13,2 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 66.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է 9 դեպք, 5-ով հաշվարկվել է 156.66.031 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կոտայք՝ ապօրինի ջրօգտագործման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված առանց համապատասխան թույլտվության անտառային հողերում շինարարական աշխատանքների իրականացման 2 դեպքով հաշվարկվել է 2.253.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ նախկինում արձանագրված ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ նախկինում արձանագրված առանց ջրօգտագործման թույլտվության 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արագածոտն՝ նախկինում արձանագրված բուսահողի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված հողի բերրի շերտի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 1.879.891 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Իրականացվել է 1 ստուգում։

Երեւան՝ «Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 11.483.140 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։        

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.732.000 ՀՀ դրամ:

 

 

Այս թեմայով
am