Վանում ընդդիմադիր պաշտոնյաների են ձերբակալել

Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում իրավապահների գործողության շրջանակում ձերբակալվել են Վանի նահանգի Մուրադիե, Օզալփ և Բաշքալե շրջանների ղեկավար կազմի պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է cnnturk.com կայքը:

Բաշքալե շրջանի ղեկավար Էրքան Աջարը, Մուրադիե շրջանի համաղեկավարներ Յըլմազ Շալանն ու Լեյլա Բալքանը, Օզալփ շրջանի համաղեկավարներ Յակուբ Ալմաչն ու Դիլան Օրենջին մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» անդամ լինելու և այդ կուսակցության օգտին քարոզչություն անելու համար:

Պաշտոնյաների դեմ հետաքննություն է սկսել: Նրանք բոլորն անդամակցում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը և համարվում են ընդդիմադիր գործիչներ:

Պաշտոնյաների բնակարանները խուզարկել են և առգրավել փաստաթղթեր ու էլեկտրոնային նյութեր:

Այս թեմայով
am