‹‹ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում չէ››․ Մակունց

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում չէ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը թե «Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն օդ է», Մակունցն ասաց.


«Այն միտումը, որով փորձ է կատարվում ամենը որպես քաղաքական հետապնդում որակել, չի կարող ընդունելի լինել»՝։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջարդելու նույն օրը կոռուպցիոն գործողությունների մեջ ներգրավված լինելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել նաև ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանին, ինչը փաստում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների և թիմակիցների միջև զիջում չկա։ 

Այս թեմայով
am