‹‹Ամեն անգամ Սերժ Սարգսյանը չի փրկելու Նիկոլին››. Արմեն Աշոտյան

‹‹Էսկալացիայի վտանգ եղել է կա և կլինի  միշտ: Մենք ապրում ենք մի հարևանի կողքին, որի վերջնական նպատակը առնվազն Արցախում իր դրոշը բարձրացնելն է››,-  այսօր  այս մասին  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը  պատասխանեց  MegaNews.am-ի լրագրողի այն հարցին՝ կապված ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության վերաբերյալ՝ այն է ՝ Լերռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական վտանգ:

‹‹Ես չեմ հավատում ադրբեջանական  խաղաղասիրությանը Ալիևի օրոք, ես չեմ հավատում ադրբեջանական խաղաղասիրությանը Մեհրիբան Ալիևայի օրոք:

 Այդ երկրում 2-3 սերրունդ  կաթ է կերել և մեծացվել է  հակահայկական պրոպագանդայի  հիման վրա, հակահայկանությունը այնտեղ պետական կրոն է:

 Հետևաբար էսկալացիայի վտանգ կա միշտ, կլինի միշտ:

Կանխել դա հնարավոր է. պետք է օգտագործել դիվանագիտական զինակազմ, որպեսզի նվազեցվի  այս  ռիսկերը,  բայց դա չէ ամենակարևորը, իմ  այսօրվա ասուլիսի կարևոր ուղերձներից մեկն այն էր,  որ  իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք ինքներս կարող ենք թույլ  տալ  մեզ պատկերացնել:

 Իշխանությունը պարտավոր է պարզապես նոր քաղաքական ռեստարտի սկիզբ դնել երկրում, որպեսզի, դիմադրողականությունը մեր երկրի վերականգնվի:  

Ամեն անգամ Սերժը չի փրկելու Նիկոլին: Ժողովրդիս իմունիտետը վերականգնել է պետք, իսկ դրա թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է››,- նշեց Արմեն Աշոտյանը:

 

Մերի Գևորգյան

 

Այս թեմայով
am