Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել ՌԴ-ում հետախուզվողը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 35-ամյա Միշա Սն, որը 2013թ. դեկտեմբերի 17-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

 

Այս թեմայով
am