Քննվում է Ռ․ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ

Նիստի մեկնարկին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած առաջանալ դատավորի անաչառության նկատմամբ: 2019 թվականի մայիսի 21-ին հոդված է տպագրվել, որ դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս»։

Որպես ինքնաբացարկի հիմք, Բաղդասարյանը նշեց, որ հրապարակումներ են եղել, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը գրելիս դրան մասնակցել է նաև դատավոր Մխիթար Պապոյանը:

«
Այս մասին Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ կա, և դեռ պետք է քննվի»,-ասաց Բաղդասարյանը: Տուժողների ներկայացուցիչներն ու մեղադրողները միացան միջնորդությանը:


Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի է ունենում դատական նիստ, որի ընթացքում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Այս թեմայով
am