«Ինչ ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը, որ Էդմոն Մարուքյանն է փորձում իրեն պաշտպանել». Արմեն Աշոտյան

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ   ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով լրագրողների  այն հարցին, որ  «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը նշել է, թե Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել իր թիմակից  Սերգո Կարապետյանն, Աշոտյանը արձագանքեց

«Ով ով, նախկին թիմակիցների մասին նման գնահատականներ գոնե «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը չպետք է անի, որովհետև այս մեկ տարվա ընթացքում իրեն լքեցին իր սանիկը, իր վարչության անդամը, իր շնորհիվ պատգամավոր դարձած և առանձնացած մարդը։
«Լուսավոր Հայաստան»-ը դարձել է այս իշխանությունների ստվերը։

 Ինչ ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը, որ Էդմոն Մարուքյանն է փորձում իրեն պաշտպանել։ Մեր գնահատականով «Լուսավոր Հայաստան»-ը դարձել է այս իշխանությունների ստվերը, բայց հիշեք, որ ստվերը գոյություն ունի, քանի դեռ արև կա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ են, այդ ստվերը գոյություն կունենա, բայց հենց արևը խամրեց, այդ ստվերն էլ է վերանալու։ Սա ֆիզիկայի օրենք է»։

Այս թեմայով
am