Պլաստիկե աղբն Ալյասկա է հասել. ամերիկացի լուսանկարչի ֆոտոշարքը մտածելու տեղիք է տալիս (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որն արվել է Ալյասկայի հեռավոր ափերից մեկում ու վերաբերում է ծովերի, օվկիանոսների աղտոտվածության խնդրին:

Լուսանկարների հերոսները բևեռային արջի երկու ձագերն են, որոնք կռվում են ափ նետված պլաստիկե աղբի համար:

Մտածելու տեղիք տվող ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Դենի Սալիվանն է՝ Լոս Անջելեսից: Նա նշել է, որ պլաստիկե աղբը չափազանց վտանգավոր է նաև այն պատճառով, որ կենդանիներն այն կուլ են տալիս:

«Ես ցավով էի հետևում՝ ինչպես են քոթոթները խաղում աղբի հետ, բայց ոչինչ անել չէի կարող, քանի որ մայր արջը նրանց կողքին էր, ու մոտենալ չէի կարող: Ես իսկապես լիահույս եմ, որ, այս լուսանկարները տեսնելով, մարդիկ կվերանայեն իրենց պահվածքը: Պլաստիկե աղբը որևէ տեղ չպետք է լինի՝ առավել ևս Ալյասկայի վայրի բնության մեջ»,- ասել է լուսանկարիչը:

Այս թեմայով
am