Թրամփը խոստացել է պարզել ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակներին ԱՄՆ վիզա չտրամադրելու խնդիրը

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբենզյան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պարզել ՄԱԿ-ում ռուս պատվիրակներին ԱՄՆ վիզա չտրամադրելու հետ կապված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:

«Մենք հուսով ենք, որ այդ խնդիրը կլուծվի, ես այսօր դրա մասին խոսել եմ հանդիպման ժամանակ (Թրամփի հետ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ), որովհետև այս խնդիրը պատիվ չի բերում ԱՄՆ-ին: Նախագահ Թրամփը, որը, իհարկե, չգիտեր մանրամասները, խոստացել է պարզել հարցը»,- ասել է Նեբենզյան:

Ռուսաստանի ներկայացուցիչը բարձր է գնահատել դեկտեմբերի 5-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հանդիպումը ՄԱԿ-ում հավատարմագրված դիվանագետների հետ:

«Լավ անցավ, հետաքրքիր էր, քննարկել ենք ամենատարբեր թեմաները, նա հետաքրքրված էր, հաճույքով շփվում էր մեզ հետ, շատ էր լսում և խոսում»,-հավելել է Նեբենզյան:

ԱՄՆ նախագահն ընդունել է ՄԱԿ-ում մի շարք երկրների ներկայացուցիչների: Ճաշին ներկա են եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մի շարք երկրների մշտական և ոչ մշտական ներկայացուցիչներ: Հանդիպումը տեղի էր ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունն ԱՄՆ-ին անցնելու կապակցությամբ:

Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը մուտքի թույլտվություն չէր տրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ռուսական պատվիրակության 10 անդամի, որոնց թվում էր նաև ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Կոսաչյովը: Նստաշրջանի սկզբից մինչև հիմա վիզա չստացած Ռուսաստանի պատվիրակների թիվը հասել է 18-ի:  

 

Այս թեմայով
am