‹‹Հիմա գյուղոլորտում ունենք արտահանման աճ››. Նիկոլ Փաշինյան

‹‹Գյուղատնտեսության ոլորտում, այ ունենք անկում, բայց պետք է հասկանանք, թե որքանով այդ անկումը կապ ունի նախկինում արձանագրված օրինակ կեղծ մթերումների, կեղծ արտահանումների հետ››,- այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք չգիտե՞ք դրա մասին, որ կեղծ խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյակներ են բերել, որ ձևակերպեն հայկական կոնյակ: Մենք փակել ենք դրա ճանապարհը: Չգիտե՞ք, որ Թուրքիայից կամ այլ տեղերից լոլիկ են բերել հայկականի տակ ձևակերպել են: Փակել ենք այդ ճանապարհը և ճիշտ ենք արել, որովհետև ներսի տնտեսությունն սկսել է աշխատել:

Բայց հիմա գյուղոլորտում ունենք արտահանման աճ. Պատրաստի սննդի արտահանման աճը կազմում է 14,9 տոկոս, բուսական արտադրանքի աճը՝ 15,2 տոկոս: Վարունգի արտահանման աճել է 409 տոկոսով: Սրանք առողջացման պրոցեսներ են»,-ասաց նա:

Այս թեմայով
am