Հասարակությունը երբեք քաղաքական ուժի առաջ պահանջ չի դրել, թե իշխանության գալով՝ ովքեր են լինելու նրա առանցքային դերակատարները

«Իրատես»-ը գրում է.

«Գաղտ­նիք չէ, որ այս իշ­խա­նու­թյան ա­քի­լե­սյան գար­շա­պա­րը կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն է, իսկ կադ­րե­րը, ինչ­պես հայտ­նի է, շատ բան են ո­րո­շում։ Այ­սօր, երբ այս կամ այն ո­լոր­տի ան­հա­ջող ղե­կա­վա­րի մա­սին ենք խո­սում, ինք­ներս մեզ հարց տվե՞լ ենք` այդ տե­ղում հայ­տն­ված մար­դու ճա­նա­պարհն ինչ­պե՞ս ենք հար­թել, դրա­նում չկա՞ մեր մեղ­քի բա­ժի­նը։

Մեր ի­րա­կա­նու­թյու­նում չի ե­ղել այն­պի­սի ընտ­րու­թյուն, երբ որևէ քա­ղա­քա­կան ուժ, իշ­խա­նու­թյան գա­լու հայտ ներ­կա­յաց­նե­լով, հայ­տա­րա­րի, թե ի­րեն ընտ­րե­լու դեպ­քում ով­քեր են լի­նե­լու իր կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես կարևոր ո­լորտ­ներ ղե­կա­վա­րող ան­ձինք։ Քա­ղա­քա­ցի­նե­րը միշտ ընտ­րել են մեկ հո­գու, ոչ թե թի­մ, իսկ այդ մեկ ան­ձը սե­փա­կան քիմ­քին ու նա­խա­սի­րու­թյուն­նե­րին հա­րիր ձևա­վո­րել է իր կա­ռա­վա­րու­թյու­նը։

Այս հար­ցում միայն քա­ղա­քա­կան ու­ժե­րը չեն մե­ղա­վոր, հա­սա­րա­կու­թյու­նը ևս եր­բեք քա­ղա­քա­կան ու­ժի ա­ռաջ պա­հանջ չի դրել, թե իշ­խա­նու­թյան գա­լով, ով­քեր են լի­նե­լու նրա ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րը։

Այ­սինքն՝ երկ­կող­մա­նի ան­հա­ջող «գոր­ծարք» է ե­ղել։ Դրա հա­մար հի­մա պետք չէ այս կամ այն նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջել՝ ա­ռանց նրա այն­տեղ հայ­տն­վե­լու հա­մար սե­փա­կան մե­ղա­վո­րու­թյան չա­փը գնա­հա­տե­լու։ Ի դեպ, երբ քա­ղա­քա­կան ու­ժը մինչ ընտ­րու­թյուն­ներ առն­վազն ռազ­մա­վա­րա­կան կարևոր ո­լորտ­նե­րի ղե­կա­վար­նե­րի իր թեկ­նա­ծու­նե­րին է ներ­կա­յաց­նում հան­րու­թյա­նը, ըն­տր­վե­լուց հե­տո իշ­խա­նու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կադ­րե­րի հար­ցում կիս­վում է։ Այդ պա­րա­գա­յում իշ­խա­նու­թյու­նը լիո­վին ի­րա­վունք ու­նի ա­սե­լու հան­րու­թյա­նը. «Դուք գի­տեիք՝ ում եք ընտ­րում, ին­չո՞ւ եք հի­մա դժ­գո­հում»։

Իսկ կադ­րե­րը, ինչ­պես միշտ, այս իշ­խա­նու­թյան օ­րոք էլ ըն­տր­վել են բա­րե­կամ-խնա­մի-ծա­նոթ սկզ­բուն­քով, տվյալ դեպ­քում` քայ­լե՞լ է, թե՞ ոչ։ Այս սկզ­բուն­քով կա­ռա­վար­ման օ­ղա­կում էին և են հայ­տն­վել մար­դիկ, ո­րոնք պետք է կի­լո­մետ­րե­րով հե­ռու լի­նեին այդ պաշ­տոն­նե­րից։

Ան­շուշտ, ան­գամ ժո­ղովր­դի ու­ղիղ ընտ­րու­թյամբ դժ­վար է կան­խո­րո­շել` այս կամ այն մար­դը կա­րո՞ղ է լավ նա­խա­րար, ԱԱԾ պետ լի­նել, թե՞ ոչ, բայց առն­վազն նրա քայ­լե­րի հա­մար հա­սա­րա­կու­թյու­նը սե­փա­կան մե­ղա­վո­րու­թյու­նը կզ­գա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Այս թեմայով
am