Ինչ կտա տեղական հանրաքվեի ինստիտուտը

«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է.

«Համայնքների բնակչությանը հնարավորություն է տրվելու տեղական հանրաքվեի միջոցով սեփական վերաբերմունքն արտահայտել համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ։ Այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Վահե Ղալումյանի կողմից հեղինակած «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։

Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նախագիծը դրական են գնահատում, նշելով, որ այն հնարավորություններ է տալիս քաղաքացիներին ներգրավվել կարևորագույն որոշումների կայացման գործընթացում և  ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլ է, ապա ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները մատնանշում են մի շարք խնդիրներ և բացեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am