‹‹Նիկոլ Փաշինյանը պեռաշկուց մինչև խաչապուրի լայվ է մտնում, իսկ կարևոր թեմաների մասին լռում է››. Էդուարդ Շարմազանով

Այսօր ‹‹5 TV››-ին տված հարցազրույցի ժամանակ ՀՀԿ քարտուղար Էդուրարդ Շարմազանովն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը և  Սերժ Սարգսյանի դեմ  մեղադրանք առաջադրելու հարցին:

‹‹Սա Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդավարական, հակապետական ռեժիմի գործելաոճն է, այս մեղադրանքը բացահայտ քաղաքական է և անհեթեթ է:

Այստեղ իրավական առումով որևէ հիմք չկա: Սա ծիծաղելի մեղադրանք է: Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման առաջին օրերից հանրապետականներս խոսել ենք մարտահրավերների  մասին, որոնք կան, նաև ազգային ավանդական արժեքներ, Արցախ, հայ-ռուսական հարաբերություններ և արտաքին ու ներքին քաղաքականություն:

Այս  մեկուկես տարվա ընթացքում մենք տեսանք, որ մեր մտահոգությունները դժբախտաբար իրատեսական են,  և Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը օր օրի տանում է դեպի անդունդ:

 Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ Արցախյան հերոսամարտի ղեկավարներին վարկաբեկի, որ  նրանց արանքից հանի, որպեսզի ազգային հարցերում  իրականացնի ոչ հայանպաստ քաղաքականություն:

Ամիսներ առաջ մենք հայտարարեցինք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգում վերջին փամուշտը  Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է, նրա վրա շինծու գործ սարքելը, և մենք տեսանք, որ այդ ժամանակ հանկարծակիության սինդրոմը չաշխատեց:

Նիկոլ Փաշինյանը ուշադրությունը շեղեց և կարևոր է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է այն մարդկանցից, ովքեր ղեկավարել են Արցախյան շարժումը, մենք տեսանք, որ երկրորդ նախագահը արդեն կալանավորված է,  տեսանք, որ նա ամեն ինչ անում է, որ վարկաբեկի Արցախի իրական հերոսներին:

Վերջինը եղավ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը, որտեղ  երոպական ամենաազդեցիկ գործիչների ներկայությամբ Սերժ Սարգսյանը  հստակ գնահատական տվեց Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին,  ով ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի  իրեն նեղություն չի տվել ու չի  ասել, որ Արցախը չի լինելու  Ադրբեջանի կազմում, Սերժ Սարգսյանը հենց այդ ուղերձ հղեց և՛ Բաքվին և՛ Փաշինյանին և՛ միջազգային հանրությանը››,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

 Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին նա ասաց, որ օր օրի ավելանում են Ադրբեջանի կողմի ճնշումները.
‹‹Ունենք Մամեդիարով-Լավրով  հայտարարություն, իսկ Հայաստանյան կողմից զրո  արձագանք:

Բոլորին է հայտնի, որ Նիկոլ Փաշինյանը պեռաշկուց մինչև խաչապուրի  լայվ է մտնում, խորովածից մինչև գինի լայվ է մտնում, կամ սելֆի է անում:

Որևէ գնահատական չկա ո՛չ Փաշինյանի կողմից,  ոչ  էլ  Զոհրաբ  Մնացականյանի:

 Այս լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ոչ մի արձագանք չի տալիս, բա ինչպե՞ս չմտահոգվես ու չասես, որ  Սերժ Սարգսյանի ձերբակալությունը սրա հետ կապ ունի:

Այս մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանն իր ապաշնորհ  քաղաքականության արդյունքում ազգային հարցերում մեզ բերել և հանգեցրել է շատ  վտանգավոր հանգրվանի:

Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ մանիպուլիատոր է, բայց  միջազգային հարաբերություններն ու ազգային հարցերը այն փողոցները չեն, որտեղ նա ոնց ուզի ֆռացնի:

 Դժբախտաբար, երբ իշխանության գալիս են մեծամիտ պոպուլիստները, որոնց համար նախկին ձեռքբերումները զրո արժեք ունեն այդ պետությունը կանգնում է  նման  տաշտակի առջև:

  Մեր երկրում կան բազմաթիվ պրոբլեմներ, ներդրումներ չկան, ներգաղթ չկա, մենք տեսնում ենք, որ սևազգեստ մայրերը բողոքում են, մեր երկրում չկա տնտեսական աճ և այլն:

Արդեն մեզ հերթ չի հասնում քննադատելու համար, քանի որ ժողովրդի աչքերը քիչ-քիչ բացվում են››:

Խոսվեց նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի  արած  հայտարարության մասին,  ըստ որի՝  Ադրբեջանի  առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային  վերջինս  հրավիրեց Արցախ՝ մուղամ լսելու:

‹‹Խաղաղությանը իհրակե բոլորս էլ կողմ ենք, դա ամենալավը գիտեն այն մարդիկ, ովքեր պայքարել են այդ խաղաղության համար: Բայց ի՞նչ գնով, իմ սկզբունքների մեջ չի մտնում իմ գործընկերների, թեկուզ նրանց գործունեությունը ինձ դուր չգա, կանանց արած հայտարարություններին գնահատական տալ, պարզապես կարող եմ ասել, որ Մեհրիբան Ալիևան  Ադրբեջանում պաշտոնյա է, և եթե նա որևէ հայտարարություն անում է, ապա դրան պետք է պատասխանի Հայաստանին համազոր պաշտոնյա››,- ասաց  Էդուարդ Շարմազանովը:

 

Այս թեմայով
am