Սարհատ Պետրոսյանը` Կադաստրի կոմիտեի նոր ղեկավարի մասին

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Սուրեն Թովմասյանին Կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակելու կառավարության որոշումը շատ ուրախալի ու ողջունելի է։ Նախ, այն պատճառով, որ կառավարությունը հետ չբերեց համակարգի նախկին կոռումպացված ու անհոգի «ոլորտի լավագույն մասնագետների», բայց հատկապես այն պատճառով, որ Սուրենի նշանակումը շատ լավ պատասխան (եթե ոչ ապտակ) է «կադաստրը գրանցող մարմին է միայն» դիլետանտական միտքն արտահայտողներին։

Կարծում եմ՝ սրանում նաև մենք ունենք մեր «մեղքը», որ կարողացանք կադաստրին հանել պարզապես անշարժ գույքի ռեգիստրի կարգավիճակից։ Հույս ունեմ, որ էլ ավելի հետևողական կերպով այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»։

Այս թեմայով
am