Կատալոնիայի անկախացումը կհանգեցնի Իսպանիայի մասնատմանը եւ կքայլի Եվրոպայով

Շոտլանդիայից հետո այն դարձավ անկախական շարժմանառաջամարտիկը

Իսպանիան ունի 17 ինքնավար մարզ, որոնցից մի քանիսիբնակչության մեծամասնությունը վաղուց է ցանկանում անկախանալեւ սեփական պետությունը ստեղծել։ Այսօր նման պայքարի մեջ ենառավելապես 3 մարզեր՝ Կատալոնիան, Բասկոնիան, Գալիցիան։Իմիջիայլոց, Բասկերի երկրի մի մասն էլ գտնվում է Ֆրանսիայում, եւԻսպանիայից անկախանալու խնդիրը որպես բասկերի ծրագրի 1—ին մաս կարելի է համարել, որովհետեւ հետագայում, որպես ծրագրի2—րդ մաս, ֆրանսիական Բասկոնիայի հետ վերամիավորմանխնդիրն է առաջ գալու։

 

Անկախանալու ամենակարեւոր նախադրյալներից մեկըշրջափակման մեջ չհայտնվելն է, որն ունեն իսպանական այսանկախական երկրամասերը։ Դա ծովային սահմանն է, որը չուներանկախացած Հայաստանը, Արցախը, չունի Իրաքյան Քուրդիստանը, որը հանրաքվեից հետո հայտնվել է շրջափակման ու սեղմվող օղակիմեջ։ 

 

Իհարկե, կա միջազգային կարգավիճակ եւ օրենք, որ ծովայինսահմաններ չունեցող երկրները կարող են օգտվել հարեւաներկրների ծավային սահմաններից, սակայն մեր դեպքում դա չենքկարող ունենալ՝ Հայաստանը թշնամի երկիր համարող Թուրքիայիմիջոցով դեպի Սեւ ծով, Ադրբեջանի միջոցով դեպի Կասպից ծով, իսկՎրաստանի ու Իրանի հետ այդ հարցերը կարգավորված չեն թերեւսֆինանսական պատճառներով։ Հարեւան երկրի նավահանգստումնավատորմ ունենալու եւ պահելու համար լուրջ դրամականմիջոցների կարիք է զգացվում, այլ պատճառների մասինտեղեկատվություն չունենք։

Տարիներ առաջ Իրաքյան Քուրդիստանի անկախության միջազգայինաղմուկն էր լսելի ամենուր։ Այսօր այդ առաջամարտիկն էԿատալոնիան, որոշակիորեն՝ նաեւ Շոտլանդիան։ Անգամ «WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն էր ժամանակին աջակցումԿատալոնիայում անցկացվելիք հանրաքվեին։ 

 

Նա իր «Twitter» միկրոբլոգում Կատալոնիայի անկախացման մասինհանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունն անվանել էր «առաջինհամացանցային պատերազմը աշխարհում»։ «Կատալոնիայումառաջին համաշխարհային ինտերնետ պատերազմը սկսվեց, քանիոր ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ կառավարությունը կիրառում են համացանցը2017թ. հոկտեմբերի 1—ին անկախության հանրաքվենկազմակերպելու համար, իսկ իսպանական հետախուզությունըտեղեկատվական հարձակումներ է իրականացնում՝ սառեցնելովհեռահաղորդակցության ցանցերը, գրավելով կապի շենքերը ուգրաքննության ենթարկելով հարյուրավոր կայքեր»,–գրել էր Ասանժը։ 

 

Ըստ նրա՝ Կատալոնիայի իրադարձությունները մարդկանց ուպետության միջեւ ամենազանգվածային հակամարտությունն էԱրեւմուտքում՝ Բեռլինի պատի անկումից հետո։

Իհարկե, կային մարդիկ, որ դեմ էին հանրաքվեին, բայց նրանցքանակը շատ քիչ էր։ 

 

Բարսելոնայի կենտրոնում անկախության հանրաքվեի դեմ բողոքիցույցին մասնակցեցին Իսպանիայի միասնականությանկողմնակիցները, որ մի քանի տասնյակ մարդիկ էին։ Նրանք ծածանելեն Իսպանիայի, կատալոնական ինքնավարության եւ ԵՄ—իդրոշները՝ վանկարկելով՝ «Կեցցե Իսպանիան»։ Այս ցուցարարներիհամար Իսպանիայի կազմում մնալը համարվում էր բոլորի համարամենալավ որոշումը։ Հիշեցնենք, որ համաձայն Իսպանիայիմիասնականության կողմնակիցների տվյալների՝ Կատալոնիայիանկախության օգտին կողմ է եղել ինքնավարության բնակչության 41 տոկոսը, 49 տոկոսը՝ դեմ։ Բայց իրականում այլ էր թվագրությունը(ըստ կատալոնական ընտրական հանձնաժողովի)։ ՉնայածՄադրիդի դիմադրությանը, իսպանական ոստիկանության խիստգործողություններին, որի հետեւանքով հազարից ավելի մարդ էրտուժել, շրջանի իշխանություններին հաջողվել էր քվեարկություննապահովել ընտրատեղամասերի 96 տոկոսում։ Նախնականտվյալներով՝ անկախանալուն կողմ էր քվեարկել հանրաքվեիմասնակիցների շուրջ 90 տոկոսը։

 

Բայց Իսպանիայի վարչապետը հայտարարեց, որ խախտվել է երկրիՍահմանադրությունը, եւ իրենք իրավունք ունեն լուծարելինքնավարությունը։ Կատալոնիան էլ դիմեց Եվրամիությանը՝պահանջելով պաշտոնապես դատապարտել Իսպանիայիիշխանություններին՝ շրջանի անկախության հանրաքվեինմիջամտելու եւ քվեարկության ընթացքում տեղի բնակիչներիիրավունքների ու ազատությունների խախտումների համար։

 

Իհարկե, ԵՄ—ից դրական արձագանքներ չեղան, քանի որանկախական շարժումները Եվրոպայում շատ են, եւ սպասում ենորեւէ մեկի հաջողությանը։ Մի անգամ դրան շատ մոտ էրՇոտլանդիան, որն անկախանալու երկար ճանապարհ է անցել եւայսօր էլ չի ցանկանում մնալ մեծ Բրիտանիայի կազմում։ Եվ վերջինտարիներին անկախության հանրաքվեի բովով անցած (ընդամենըմի քանի տոկոս չբավարարեց) Շոտլանդիայի առաջին նախարարՆիկոլա Սթերջոնը Իսպանիայի իշխանություններին կոչ էր արելփոխել Կատալոնիայի անկախության հանրաքվեի հետ կապվածքաղաքականությունը, որն ընթացել է ոստիկանության հետբախումների համապատկերին։ Նրա խոսքով՝ «անկախանկախության վերաբերյալ կարծիքից՝ մենք պետք է նմանտեսարանները դատապարտենք»։ Նա Իսպանիային կոչ է արելքաղաքականությունը փոխել, քանի դեռ որեւէ մեկը լրջորեն չի տուժել։«Մարդկանց թո՛ւյլ տվեք խաղաղ քվեարկել»։ 

 

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, մեկնաբանելով Իսպանիայից Կատալոնիայի անկախությանհանրաքվեի արդյունքները, նշել էր. «Քաղաքացիների տպավորիչարձագանք։ Լեգիտիմություն եւ արժանապատվություն»՝ նկատիունենալով քվեարկության արդյունքները։

Հետաքրքիր է, որ Կատալոնիայի ոստիկանությունը հրաժարվել էրկատարել Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումըԿատալոնիայի անկախության հանրաքվեի տեղամասերը փակելումասին, ինչը նշանակում է՝ Կատալոնիան ներքին զորքեր ունի... եւ իվիճակի է հաջորդ անգամ ինքնապաշտպանվելով կազմակերպելհանրաքվեն։ Իսպանիայի համար Կատալոնիայի հաջողությունը ոչմիայն երկրի մասնատման հիմքը կդնի, այլ, եթե անգամ այդպեսչլինի,  Իսպանիան տնտեսական կրախի առաջ կկանգնի։ Հիշեցնենք, որ Կատալոնիան Իսպանիայի պետբյուջեի հիմնական սնուցողն է. որոշ տվյալների համաձայն՝ իսպանական տնտեսության 60 տոկոսըկենտրոնացված է այստեղ. ինքնավարությունը հզոր տնտեսականներուժ ունի։

 

Ինչեւէ, իսպանական կառավարության դիմակայությունից հետոԻսպանիայի թագավորը Կատալոնիայի առանձնացումնանընդունելի համարեց։ ԵՄ—ն էլ հայտարարեց, թե անկախԿատալոնիան չի կարող եվրոպական համագործակցության մասկազմել, որից հետո անկախության հանրաքվեում հաղթածկատալոնցիները հետաձգեցին անկախության հռչակումը։

2018թ. Կատալոնիայում կրկին բախումներ տեղի ունեցանոստիկանության ու անջատական ակտիվիստների միջեւ։ Կրքերըբորբոքվեցին այնքան, որ Իսպանիայի կառավարությունը, ի նշաներկխոսության, որոշեց ամենշաբաթյա նիստը Մադրիդից Բարսելոնտեղափոխել։

 

2019թ. կատալոնացիները կրկին անկախության հարց ենբարձրացնում, ընտրությունների արդյունքներով խորհրդարանանցած ուժերը գործող վարչապետ Պեդրո Սանչեսին հորդորում եներկրամասի կարգավիճակի հարցով քննարկումներ սկսել։Բարսելոնում տասնյակ հազարավոր քաղաքացիներ զանգվածայինցույցեր անցկացնելով՝ կրկին բարձրացրել են անկախության հարցը։

 

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի հանրաքվեն ԻսպանիայիՍահմանադրական դատարանը համարել է անօրինական, որիցհետո հանրաքվեի կազմակերպիչները բանտարկվել են, ոմանք էլփախել են երկրից։ Կատալոնիայի նախկին ղեկավար ԿարլեսՊուչդեմոնը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։

 

Այժմ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորան կարծումէ, որ անհրաժեշտ է նոր հանրաքվե անցկացնել տարածաշրջանիանկախության հարցի շուրջ։ 

 

Համապատասխան հայտարարությունը նա արել է հոկտեմբերի 17—ին՝ ելույթ ունենալով Կատալոնիայի խորհրդարանում։ Նա ընդգծել է, որ «դատարանը չի խանգարի Կատալոնիայի ղեկավարին՝ առաջմղելու այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են նրաինքնորոշման իրավունքին»։ 

 

Իսկ 2020թ. գարնանը կառաջարկվի ԿատալոնիայիՍահմանադրության նախագիծը։ Իսպանիայի Սահմանադրականդատարանը արդեն նախազգուշացրել է քրեորեն պատժելիհետեւանքների մասին՝ ինքնորոշման իրավունքի հետ կապվածդատական որոշումների խախտման դեպքում։ Բայց Կատալոնիան չինահանջում եւ մնում է անկախական շարժումների առաջամարտիկըոչ միայն Եվրոպայում։ Շուտով իր պայքարը կվերսկսի նաեւՇոտլանդիան։

Արմենուհի Մելքոնյան

Այս թեմայով
am