Դավիթ Բեկի փողոցում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել բլրակի վրա. կա վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 4-ին, ժամը 22:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել բլրակի վրա:

Ուղևորին՝ Լիլիթ Հ.-ին (ծնված 1989 թ.), շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս թեմայով
am