Որքան էր ԿԳՄՍ փոխնախարարի բաժինը

«Հրապարակ»-ը գրում է.

«Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին, որը ստանում էր տենդերին միջամտելու և կաշառատուի հաղթանակն ապահովելու համար։ Նա 2018-ի հոկտեմբերին նշանակվել է սպորտի գծով փոխնախարար, մինչ այդ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2015-2018 թթ եղել է VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիրը։

«Սրսուռ» ՔՊ-ական է՝ «դուխով» գլխարկը գլխին մասնակցում էր 18-ի ակցիաներին։ Նա առաջինը չէ հեղափոխական իշխանություններից, որ բռնվել է կոռուպցիոն գործարքի գնալիս առողջապահության փոխնախարարի դեպքը դեռ թարմ է մեր հիշողության մեջ։

Մեր տեղեկություններով, խոսքը 60 միլիոն դրամի տենդերի մասին է, որը պետք է շահեր մատակարարը։ Գործարքի միջնորդը եղել է Լոռեցյանի վարորդը, որը, ըստ լուրերի, նրա «ծխելու» ընկերն է և որն էլ փոխանցել է գումարը։

Փոխնախարարի բաժինը պետք է լիներ 1 միլիոն դրամ։ Նա բռնվել է առաջին տրանշը՝ 300 հազար դրամը ստանալու պահին։ ԱԱԾ-ում երեկ ասում էին «Պատժեցինք, մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

 

Այս թեմայով
am