Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Քննությունը կպարզի՝ ինչ է եղել, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ծառայողական դիզելի չեկերի վատնման գործում որպես մեղադրյալ ներգրավվելու փաստին։

«Որևէ ավել բան, քան հրապարկված է՝ չեմ կարող ասել», - ասաց նա:

Փաշինյանը միայն նշեց՝ հրապարակումներից հասկացել է, որ խոսքը մի ժամանակ ՀՀ-ում եղած գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման կարգի մասին է:

«Այս լուրը կարդալով՝ պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այս մարմինը փակել՝ հաշվի առնելով, որ այն կոռուպցիոն ծրագիր է ու գյուղացիներին ոչինչ չի տալիս: ՀՔԾ հաղորդագրությունից պազվում է, որ նավթամթերքի գնի սուբսիդավորման ծրագրով մրցույթ է հայտարարվում և մրցույթի ժամանակ առաջարկվում է էժան գին, և, ըստ մեղադրանքի նյութերի, Սերժ Սարգյանը պետական մարմնին է հանձնարարում, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որ էժան է առաջարկում, այլ նրանից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ բան չի ասի: Դրա անունն է՝ «Ֆլեշ» », - ասաց Փաշինյանը:

Այս թեմայով
am