Արսեն Թորոսյանը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում:

Նախարարը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին` որպես խորհրդի անդամ:

ԳԱՎԻ միջազգային դաշինքը միավորում է զարգացող երկրներին և դոնոր

կազմակերպություններին` իմունիզացիայի մակարդակի բարձրացման և մարդկանց կառավարելի վարակիչ

հիվանդություններից պաշտպանելու նպատակով:

Միջազգային դաշինքը երկրներին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է

ինչպես ֆինանսական, այնպես էլ մեթոդաբանական օգնություն` աջակցելով իմունոկանխարգելման

ծրագրերի համակարգման և կատարելագործման մեխանիզմների միջազգային, տարածաշրջանային և

ազգային մակարդակներում մշակմանը:

Հանդիպման հիմքում ԳԱՎԻ դոնոր երկրների ջանքերն են` ուղղված պատվաստանյութերով

ապահովմանը, այդ թվում` արտակարգ իրավիճակներում պատվաստանյութերի պաշարների տրամադրման

տեսանկյունից:

Քննարկումները կնպաստեն առողջապահության բնագավառում առավել արդյունավետ և

փոխշահավետ համագործակցություն ունենալուն:

Այս թեմայով
am