«Մարդկանց զուտ Զինված ուժեր հրավիրելով՝ պրոֆեսիոնալ բանակ չեն կառուցում». Տիգրան Աբրահամյանը՝ առաջնագծում ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու մասի

 168.am- ի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ

-ՀՀում անցած շաբաթ բուռն քննարկման արժանացավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրինագիծը: Ըստ նախագծի՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն դրամծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով, և ընթացքում կսովորի Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոններըորոշ զինատեսակներից օգտվելու կարգը: Ի՞նչ ռիսկեր է պարունակում առհասարակ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծերի հեղինակումը:

– Անկեղծ ասած, չեմ հասկանում այն հապճեպությունը, որը նկատելի է այս հարցի շուրջ: Սա լուրջ մասնագիտական փորձաքննություն պահանջող գործընթաց է, և հատվածական քայլերով ոչ մի լուրջ խնդիր չենք կարող լուծել: Շատ մանրամասներով դեռ չեմ ցանկանում անդրադառնալ այդ նախաձեռնությանը, որովհետև ընթացակարգային առումով դեռևս սաղմնային փուլում է, և համոզված եմ, որ այս տեսքով այն ընդունման հնարավորություն չունի: Զինված ուժերի արդիականացման հարցը ցանկացած երկրի կառավարության առաջնահերթություններից է, և ընթացիկ օրենսդրական կարգավորումներն ու օրենքները պետք է ընդունվեն՝ նկատի ունենալով Զինված ուժերի զարգացումը տարբեր ժամանակահատվածների կտրվածքով: Չստացվի, որ ընթացիկ մեկ-երկու խնդիր լուծելու համար ռազմավարական ձախողումներ թույլ տանք:

-  Ի դեպհաճախ է խոսվում պայմանագրային զինծառայողների թվաքանակի աճի և պայմանագրային զինծառայության զարգացման մասինի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբԵվ որքանո՞վ են իրատեսական պայմանագրայինների միջոցով առաջնագծի անվտանգության ապահովման պնդումները:  

– Պայմանագրային ծառայության զարգացման ու Զինված ուժերում նրանց թվաքանակի ավելացման հարցին զուգահեռ՝ պետք է ամբողջական վերլուծվի և գնահատական տրվի ժողովրդագրական վիճակին՝ նաև ըստ մարզերի, շրջանների:

Ի վերջո, կա՞ ուսումնասիրություն, թե մեր հասարակության քանի տոկոսն է պատրաստ կամ ցանկություն ունի դառնալու պրոֆեսիոնալ զինվորական: Կամ՝ նույն հարցադրումը տարբեր ֆինանսական առաջարկների դեպքում:

Հասկանալի է, չէ՞, որ, երբ խոսքը հնարավոր ռազմական գործողություններին պահեստազորի, կամավորականների մասնակցության մասին է, ապա դա լրիվ այլ հարց է, ու այդպիսի մարդկանց թիվը բավականին մեծ է: Իսկ երբ հարցը պրոֆեսիոնալ զինվորական դառնալու մասին է, ապա մարդկանց հնարավորություններն ու ակնկալիքները շատ տարբեր են: Երկրորդ ու ամենակարևոր հարցերից մեկը՝ երբ խոսում ենք, որ տնտեսության հնարավորությունների ավելացման դեպքում կարող ենք բարձրացնել պայմանագրայինների աշխատավարձը և դրանով ավելացնել նրանց թիվը զինված ուժերում: Նախ՝ պայմանագրայինների ինստիտուտը Զինված ուժերի բաղադրիչներից է, սակայն, երբ հաշվարկվում է նրանց աշխատավարձի հնարավոր բարձրացումը, ապա զուգահեռ՝ պետք է հաշվարկել այդ տրամաբանությանը համաչափ սպայական աշխատավարձերի բարձրացման հարցը: Ի դեպ, նաև հակառակ դեպքում:

Եթե նպատակ կա, օրինակ, շարքային պայմանագրայինի աշխատավարձը 50.000 դրամով բարձրացնել, ապա պետք է նկատի ունենալ, որ նվազագույնն այդքանով էլ պետք է բարձրացվի այդ զինծառայողի վերադաս հրամանատարների՝ սպայական կազմի աշխատավարձը: Թեմայի առանձնահատկությունները շատ են, այս հարցը բազմակողմանի քննարկման կարիք ունի, և դա մենք պետք է ունենանք տարբեր ժամանակահատվածների կտրվածքով:

Ինչ վերաբերում է այն մոտեցումներին, թե ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու դեպքում ամրապնդում ենք առաջնագծի անվտանգությունը, ապա նշեմ, որ պայմանագրային ծառայություն կամ պրոֆեսիոնալ բանակ ասվածը միայն նրան չի վերաբերում, որ տվյալ զինծառայողը բանակից զորակոչվելուց հետո շարունակում է ծառայությունը՝ որպես պայմանագրային: Այսինքն՝ մարդկանց զուտ Զինված ուժեր հրավիրելով՝ պրոֆեսիոնալ բանակ չեն կառուցում: Մարդկային ռեսուրսի վրա պետք է մեծ ներդրում անել՝ պրոֆեսիոնալ զինվորական ունենալու և դրվող խնդիրներն առավել բարձր մակարդակով կատարելու համար:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում 

Այս թեմայով
am