ԼՂ հիմնախնդրի երկարատև քաղաքական կարգավորման համար դեռ շատ անելիք կա. Լավրով

Մոսկվան շահագրգռված է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, կարևոր է խուսափել հռետորաբանությունից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգյ  Լավրովը:

«Մենք շահագրգռված ենք, որ վստահության ամրապնդման միջոցների, մարդասիրական շփումների հաստատման մասին պայմանավորվածությունները, այդ թվում և ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայում կայացած գագաթնաժողովում և վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն: Դրանք աստիճանաբար իրականանում են, և հուսով եմ, որ այս շաբաթ կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև թույլ կտա արձանագրել այդ առաջընթացը»,- ասել է Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

Վերջինս համաձայնել է, որ երկարատև քաղաքական կարգավորման համար դեռ շատ անելիք կա, որում պետք է խուսափել հռետորաբանությունից, որը «հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան Եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքներին»:

Լավրովը դեկտեմբերի 2-ին պաշտոնական այցով մեկնել է Բաքու: Դեկտեմբերի 3-ին նախատեսվում է նրա հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ:

Այս թեմայով
am