Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան

Այսօր կեսօրից հետո սկսված ձյան առատ տեղումների ու ձնամրրիկի պատճառուվ Շիրակի մարզի որոշ հատվածներում ճանապարհները դարձել են դժվարանցանելի ու պատվել մերկասառույցով: Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը SHANTNEWS.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում փոխանցել է, որ այս պահին մարզում փակ ճանապարհներ չկան:

«Որոշ ժամանակով պետավտոտեսուչները մեր խնդրանքով Լանջիկ գյուղի մոտակայքում փակել էին ճանապարհը, վարորդներին ուղղորդում էին դեպի Արմավիր-Գյումրի ճանապարհ, այդ ընթացքում հասցրեցինք ամբողջությամբ մաքրել ճանապարհի դժվարանցանելի հատվածները, հիմա Լանջիկը բաց է, անհանգստանալու կարիք չկա, մի փաքր հատված էլ փակ է եղել Գյումրի-Բավրա ճանապարհի «Խոչի աղբյուր» կոչվող հատվածում, բայց այդտեղ էլ  հիմա խնդիր չունենք, մեր մարզում փակ ճանապարհներ չկան, միայն որոշ տեղերում դժվարանցանելի   ճանապարհներ ունենք»,- ասել է Խաչատուր Խնձրցյանը:

Մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը նաև փոխանցել է ,որ մարզի ճանապարհները սպասարկող բոլոր չորս ընկերությունների  մի քանի տասնյակ տեխնիկան ամբողջ օրվա ընթացքում մաքրել ու աղային, ավազային խարնուրդով մշակել են  մարզի վտանգավոր ու դժվարանցանելի ճանապարահատվածները, սահմանված է շուրջօրյա հերթապահություն:

Այս թեմայով
am