Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը պահանջել է պարզաբանել՝ ում է իրենց երեխան «քաշել» այդքան սև

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Ինստագրամի իր էջում նորածին դստեր՝ Մարոյի լուսանկարն է հրապարակել և կից կիսվել զվարճալի պատմությամբ:

Սիմոնյանը գրել. որ երբ ամուսինը՝ Տիգրան Քեոսայանն, առաջին անգամ եկել է ծննդատուն և տեսել Մարոյին, զարմացած հարցրել է բժիշկներին. «Ու՞մ է «քաշել» այսքան սև»:

«Ծննդատան բժիշկները երկար ժամանակ ծիծաղեցին»,- մեկնաբանել է Սիմոնյանը:

Լրագրողի հետևորդներից մեկը մեկնաբանություններում հարցրել է՝ «Իրոք, ո՞ւմ: Բոլորն սպիտակամորթ են»:

Ի պատասխան հետևորդի՝ Սիմոնյանն էլ կատակել է՝ «Դե հա, Մարոյի և՛ հայրը, և՛ մայրը շիկահեր են»:

Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի դուստրը ծնվել է հոկտեմբերի 19-ին:

Այս թեմայով
am