Թուրքիայում փակվել են դպրոցները

Թուրքիայի Էրզինջան նահանգի գյուղերում առատ ձյան պատճառով փակվել են ճանապարհներն ու դպրոցները: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:

Մի քանի բնակավայրերում ձյան շերտի բարձրությունը հասել է 1,5 մետրի:

Մասնագետների փոխանցմամբ՝ այսպիսի եղանակը Թուրքիայում կշարունակվի մինչև շաբաթվա վերջ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող բրիգադներն աշխատում են ճանապարհները մաքրելու ուղղությամբ:

Այս թեմայով
am