Ճապոնիան 146 մլն դոլարով կղզի կգնի, որտեղ ԱՄՆ-ն զորավարժություններ կանցկացնի

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ համաձայնել է մասնավոր սեփականությունից 146 միլիոն դոլարով գնել հարավ-արևմտյան ափերին գտնվող անմարդաբնակ կղզին՝ ԱՄՆ զորավարժությունների համարհայտնում է interfax.ru կայքը` հղում տալով կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգայի հայտարարությանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ Կագոսիմա պրեֆեկտուրայում գտնվող Մագեսիմա կղզու գնման մասին պայմանավորվածության եկել են անցյալ ուրբաթ` «Պաշտպանության նախարարության և կառուցապատողի միջև քննարկումներից հետո»: Վերջինիս է պատկանում կղզու մեծ մասը: Կառավարության գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ զորավարժությունների համար նախատեսված օբյեկտը կկառուցվի «մոտ ժամանակներս»:

Մագեսիմայի հարևան կղզիների բնակիչները մտահոգություն են հայտնել, որ օբյեկտը կարող է չափազանց շատ աղմուկ հանել:

Ներկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մարզումներն անցկացվում են Իվոձիմա կղզում, որը Տոկիոյից 1,2 հազար կմ հեռավորության վրա է գտնվում: Զորավարժությունների տեղը փոխելու Վաշինգտոնի պահանջը կապված էր Իվոձիմայի` Յամագուտի պրեֆեկտուրայի Իվակունի քաղաքում գտնվող ԱՄՆ ռազամաբազայից շատ հեռու գտնվելու հետ

Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ-ում համոզմունք էին հայտնել, որ ամերիկյան զորքերի ներկայությունը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանային անվտանգության վրա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել Ճապոնիային և ԱՄՆ այլ դաշնակիցների առավել նշանակալից ներդրում ունենալ սեփական պաշտպանության գործում:

 

Այս թեմայով
am