Գիտնականներին հաջողվել է կանգնեցնել կրծքի ագրեսիվ քաղցկեղի տարածումը

Նոր հետազոտությունը կարող է դառնալ եռակի բացասական քաղցկեղի՝ քաղցկեղի ամենաբարդ տեսակներից մեկի բուժման բանալին, որը դժվարությամբ է բուժման ենթարկվում։ Փորձերի ընթացքում UConn Health-ի եւ Jackson Laboratory for Genomic Medicine-ի (JAX) գիտնականներին հաջողվել է կանգնեցնել օրգանիզմում այդ քաղցկեղի տարածումը։

Ինչպես գրում է Herald Publicist-ը, գիտնականները հայտնաբերել են, որ ԴՆԹ-ն խմբագրող սպիտակուցի արգելափակումը կարող է թույլ չտալ կրծքի եռակի ագրեսիվ քաղցկեղին տարածվել օրգանիզմում, այսինքն՝ մետաստազներ չտալ։

Իսկական դեղամիջոցի ստեղծումը, որը կարող էր ազդել դեֆեկտի վրա կրծքի քաղցկեղի գեների խմբագրման մեջ, դեռ ապագայի հարց է, բայց շուկայում արդեն կա դեղամիջոց, որն ուղղում է այդ նույն դեֆեկտները, որոնք առաջ են բերում երեխաների մկանների աթրոֆիայի որոշակի ձեւ։ Հետազոտողները հավաստիացնում են, որ իրենց եզրահանգումները թույլ են տալիս ենթադրել, որ այդ թանկարժեք դեղը կարող է օգտագործվել նաեւ կրծքի ագրեսիվ քաղցկեղի եւ այլ հիվանդությունների բուժման համար։

Հիշեցնենք, որ եռակի բացասական քաղցկեղը կրծքի քաղցկեղի ամենաագրեսիվ տարատեսակն է՝ մետաստազների, ռեցիդիվների եւ մահվան շատ բարձր հավանականությամբ, ախտորոշումից հետո 5 տարվա ընթացքում։

Այս թեմայով
am