Հայաստանը փորձում է հասարակությունում ձեւավորել դրական վերաբերմունք առողջ ապրելակերպի հանդեպ. փոխնախարար

Հայաստանը ձգտում է հասարակությունում դրական վերաբերմունք ձեւավորել առողջ ապրելակերպի հանդեպ։

Այս բաղադրիչի մեջ, անշուշտ, ներառված է նաեւ ճիշտ սնվելը։

Այս մասին մթերային ներդրումներին եւ գործարարության զարգացմանը նվիրված միջազգային համաժողովում նոյեմբերի 27-ին ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը։

Նրա խոսքով՝ այս կետը ներառված է նաեւ ներառական կրթության հայեցակարգում։ «Հայտնի է, որ սննդի որակյալ համակարգի ներդրումը դպրոցներում էապես բարձրացնում է կրթական գործընթացի արդյունավետությունը»,- նշել է փոխնախարարը։

Նա հիշեցրել է Հայաստանում իրականացվող «Դրոցական սնունդ» ծրագրի մասին, որը կարող է անհրաժեշտ բազա դառնալ հետագա վերափոխումների համար։ 

Այս թեմայով
am