Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հունվարի 6-ին տեղի կունենա սուրբծննդյան տոնական համերգ:

Վերածննդի հրապարակում հունվարի 6-ին տեղի կունենա սուրբծննդյան տոնական համերգ:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի մամլո քարտուղար Նարե Նիկողոսյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ այդ առթիվ Ստեփանակերտ են ժամանելու հայաստանյան շոու բիզնեսի՝ արցախցի հանդիսատեսի կողմից սիրված արտիստներ՝ Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը և այլոք: Տոնական համերգի ընթացքում ելույթ կունենան նաև արցախյան համույթներ ու կատարողներ:

«Սուրբ Ծնունդի խորհուրդը մեր՝ առաջին քրիստոնյա ազգի, հոգևոր և հասարակական կյանքում, կարծում եմ, շատ կարևոր է, և նախարարության այս նախաձեռնությունը, համոզված ենք, կհետաքրքրի շատերին: Այնպես որ սիրով հրավիրում ենք բոլորին՝ ներկա գտնվելու տոնական համերգին, որը կսկսվի ժամը 20։00-ին»,- ասել է Ն. Նիկողոսյանը:

Այս թեմայով
am