«Թարգմանչի կնոջ» վարպետաց դասը

Գրքի երևանյան տոնին այսօր հատուկ դասախոսություն կարդաց «թարգմանչի կինը»՝ քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը

Գրքի երևանյան տոնին այսօր հատուկ դասախոսություն կարդաց «թարգմանչի կինը»՝ քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով իր ամուսնու՝ թարգմանիչ և գրող Սամվել Մկրտչյանի գրական ժառանգության մասին։

«Սամվելի մասին դժվար է խոսել։ Ես երևի աշխարհի ամենաերջանիկ կինն եմ, որովհետև իմ կյանքում եղել է մի ֆանտաստիկ, հանճարեղ մարդ, որի մեջ կար ամեն ինչ, որի կողքին կարծես հրաբխի վրա լինեի»,- այսպես սկսեց իր վարպետաց դասը Նաիրա Զոհրաբյանը։ 

Նրա խոսքով՝ ամուսնու հետ 23 տարվա համատեղ կյանքն օգնեց նրան ազատվել կաղապարներից. «Չպետք է երբեք վախենալ սպիտակ ագռավ լինելուց կամ քամուն հակառակ գնալուց»։

Ասում է՝ Սամվելը տաղանդավոր էր ամեն ինչում։ Նա թարգմանեց ամենաբարդ գործերից մեկը՝ Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը», որ աշխարհում միայն 23 լեզվով են կարողացել թարգմանել։

Գյումրիում՝ Վարպետաց փողոցի վրա գտնվող իրենց տունն էլ պատրաստվում է դարձնել ամուսնու տուն-թանգարանը և նվիրել Գյումրու քաղաքապետարանին։

Աննա Կոստանյան

Թեգեր: Նաիրա Զոհրաբյան, «Թարգմանչի Կին», Սամվել Մկրտչյան

 

Այս թեմայով
am