Վարչապետը Հռոմի Կիջի պալատում հանդիպել է Իտալիայի Ջուզեպպե Կոնտեի հետ

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, Հռոմի Կիջի պալատում հանդիպել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 21-ին ժամանել են Հռոմ:
«Չամպինո» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ստեֆանո Ձանինին եւ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը:

Նախատեսվում է, որ վարչապետը հարցազրույց կտա իտալական «Corriere della Sera» օրաթերթին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետեւ Փաշինյանը մեկնել էր Միլան, որտեղ ունեցել էր մի շարք հանդիպումներ:

Այս թեմայով
am