Բրիտանուհուն հաջողվել է 60 կգ նիհարել ֆիթնես-խաղի միջոցով. արդյունքն առավել քան ակնհայտ է (լուսանկարներ)

Անգլիական Քեմբրիջ քաղաքի բնակչուհի Լորա Դրայդենը նիհարել է ոչ միայն ճիշտ սննդակարգի, սպորտով զբաղվելու, այլ նաև Xbox խաղային կցորդով ֆիթնես-խաղի շնորհիվ: Այդպիսով՝ աղջիկն ազատվել է մոտ 60 կգ ավելորդ քաշից, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:

29-ամյա Դրայդենը խոստովանել է, որ միշտ գեր է եղել: Իսկ ահա քոլեջում և համալսարանում իրավիճակն է՛լ ավելի է վատթարացել՝ նա սկսել է սթրեսների ենթարկվել: Նրա մոտ ի հայտ են եկել մի շարք առողջական խնդիրներ, քանի որ քաշը հասել է գրեթե 117 կգ-ի:

Նրա կյանքում ամեն ինչ փոխվել է Եգիպտոս կատարած ճանապարհորդությունից հետո, որտեղ նա ամաչել է լողազգեստ կրել և մարմինը ցուցադրել:

Հանգստից հետո Դրայդենը քչացրել է սննդի չափաբաժինները և սկսել է սպորտով զբաղվել Xbox խաղային կցորդով ֆիթնես-խաղի միջոցով: Աղջիկը նաև մարզասարք է գնել և մարզվել է հեռուստացույց դիտելիս:

Այդպիսով` երկու տարվա ընթացքում նրան հաջողվել է ազատվել մոտ 60 կգ ավելորդ քաշից: Նիհարելուց հետո նա վիրահատության է դիմել` ազատվելու կրծքի և որովայնի հատվածի կախված մաշկից:

Բրիտանուհին այժմ սպորտի սիրահար է դարձել և մեծ հաճույքով է երկար տարածություններ հաղթահարում:

Այս թեմայով
am