‹‹Արթուր Վանեցյանն արդեն ցույց տվել է, որ իր վրա հնարավոր չէ ճնշումներ գործադրել››.քաղաքագետ Արմեն Բադալյան

Վերջին իրադարձությունների պատճառով կրկին  աշխուժացել են քննարկումները՝ մասնավորապես  երկու օր առաջ Միլանում  տեղի ունեցած միջադեպի,  ինպես նաև քաղաքական դաշտում տեղի ունեցող դեպքերի պատճառով:

Տվյալ թեմայով MegaNews.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

‹‹Բնականաբար կարող էին այդ բլոգեր ներկայացած հատուկ ծառայության աշխատակցին հեռացնել և չթողնել, որ խոսի, բայց Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց, որ վերջինս արտահայտվի:

Այստեղ որևէ խնդիր չկա:  Քանի որ հավաքը բաց էր և այնտեղ անձնագրեր չէին  ստուգում, բնականաբար յուրաքանչյուր  մարդ  կարող  էր  գալ:

Վարչապետի թիկնազորը պարտավոր չէր ադրբեջանցի բոլոր բլոգերներին դեմքով ճանաչեր և  նրա մուտքն արգելեր,  այլ բան, եթե  դա փակ հանդիպում լիներ  և այդտեղ  փորձեր ներս մտնել  ադրբեջանցին:

 Սա բաց ֆորմատով էր և յուրաքանչյուր երկրի  քաղաքացի կարող էր ներկա գտնվել հանդիպմանը››,-նշեց Արմեն Բադալյանը:


Անդրադառնալով  նաև  երեկ Արթուր Վանեցյանի հրաժարականին, թե արդյոք վերջինս իր կամքով  է ներկայացրել հրաժարականի դիմում, թե՞  դա քաղաքական ճնշումների արդյուքում է:
Արմեն Բադալյանը նշեց.
‹‹Արթուր Վանեցյանը  դեռ մեկ տարի առաջ էր ասում, որ  ինքը երկար ժամանակով չի եկել, նա փոխարինելու էր եկել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով՝ ըստ մամուլի, ասոցացվում էր  քրեաօլիգարխիկ ռեժիմի  հետ և նրա  ակտիվ ներկայացուցիչներից մեկն էր,  այդ պահին պետք էր, որ  ԱԱԾ տնօրենը    նրան փոխարինի:

Նա ժամանակավոր ղեկավար էր, ինչը հաստատվեց նաև հրաժարականից հետո  տված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա կարող էր հեռանալ սրանից մեկ ամիս առաջ կամ հետո, բայց քանի որ եղավ այս 9-1 հաշիվով պարտությունը, կարծես թե սա առիթ հանդիսացավ, որ  հենց այս պահինԱրթուր Վանեցյանը հրաժարականի դիմում ներկայացնի:

Իսկ ինչ վերաբերում է ճնշումներին, ապա պարոն Վանեցյանն  արդեն ցույց տվել է, որ  իր վրա հնարավոր չէ ճնշումներ գործադրել, եթե նա հրաժարական է տալիս ուրեմն  ինքն է այդպես կամեցել››,- իր խոսքը եզրափակեց քաղաքագետը:


Մերի Գևորգյան


 

Այս թեմայով
am