Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր. ՌԴ դեսպան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է քննարկվել այդ հանդիպմանը:

«Ես այլ մեկնաբանություններ չեմ անի, քանի որ դա իմ հանդիպումը չէր»,- նշեց նա:


Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան իր այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակում սահամանդրանական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել:

Այս թեմայով
am