‹‹Արթուր Վանեցյանի հրաժարականը ‹‹սարքվեց››. իշխանությունները հերթական հիմարությունն արեցին››. Գուրգեն Եղիազարյան

Վերջին շրջանում մամուլում շատ է քննարկվում Միլանում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ հայ համյանքի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի էր մտել եկեղեցի և ներկայացել էր որպես բլոգեր ու հարցեր էր տվել վարչապետին:

Այս և այլ հարցերի շուրջ MegaNews.am-ը կապ հաստատեց քաղաքագետ, ‹‹Համայն հայություն›› հկ-ի նախագահ Գուրգեն Եղիազարյանի հետ:

‹‹Ադրբեջանցին մտավ եկեղեցի իրեն ցուցադրեց ու գնաց, առանձնապես արտառոց բան տեղի չունեցավ: Ասեմ, որ թիկնազորը պետք է թույլ չտար, որ նա մուտք գործեր եկեղեցի, իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա ասեմ, որ նա առանձնապես ոչ ոքի չի հետաքրքրում, որ ցանկանան նրան վնաս տալ: Տվյալ դեպքին այդքան կարևորություն չեմ տալիս››,- ասաց Գուրգեն Եղիազրյանը:

Պարոն Եղիազարյանը անդրադարձավ նաև երեկ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականին:

‹‹Արթուր Վանեցյանի հրաժարականը ‹‹սարքվեց››. իշխանությունները հերթական հիմարությունն արեցին: Վանեցյանն իրեն շատ լավ էր դրսևորել: Ափսոսում եմ, որ նա հրաժարական ներկայացրեց:

Իտալիայի հավաքականին 9-1 հաշվով պարտվելը, Հենրիխ Մխիթարյանի դեմ գրառումները նախապես պլանավորված էր, որն էլ անհետևանք չմնաց: Այդ ամենը գործեց Վանեցյանի դեմ և ստիպեց, որ նա հրաժարականի որոշում կայացնի, մինչդեռ ես կարծում եմ, որ նա պետք է մնար այդ պաշտոնում››,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա՝ Վանեցյանի նման կադրին հանելը շատ սխալ էր.

‹‹Մենք այսօր կառավարություն չունենք և մեր երկիրն այսօր չի կառավարվում››:

Աննա Բզնունի

 

 

Այս թեմայով
am