ՌԴ-ում ձերբակալել են պետական հեղաշրջում ծրագրող իսլամիստների. հրապարակվել է նրանց ձերբակալության տեսանյութը (տեսանյութ)

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» («Իսլամական ազատագրական կուսակցություն») ահաբեկչական կազմակերպության ինն անդամի, այդ թվում՝ երկու ղեկավարի: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

Նշվում է, որ հատուկ գործողությունն անցկացվել է Մոսկվայում, Թաթարստանում և Տյումենի մարզում:

Հատուկ ծառայության տվյալներով՝ ձերբակալվածները մարզերում ահաբեկչական փակ կառույցներ են ստեղծել, տարածել իրենց գաղափարախոսությունը, փորձել են հավաքագրել տեղի մահմեդականներին:

«Կառույցի անդամները ծավալում էին հակասահմանադրական գործունեություն, որը հիմնված է, այսպես կոչված, համաշխարհային խալիֆայության ստեղծման դոկտրինի, աշխարհիկ հասարակության ինստիտուտների կործանման ու ներկայիս իշխանությունը բռնի ուժով տապալելու վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Առգրավվել են քարոզչական նյութեր, կապի և տեղեկատվության տարածման միջոցներ ու կրիչներ:

Հարուցվել է քրեական գործ:

«Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամին» հիմնադրվել է 1953 թվականին Պաղեստինում և ակտիվ գործունեություն է ծավալում Սիրիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Թունիսում, Քուվեյթում, Պաղեստինում, Թուրքիայում և Արևմտյան Եվրոպայում: Նրա գործունեությունն արգելված է արաբական, ասիական, եվրոպական շատ պետություններում:

Այս թեմայով

Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի

ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում Մոսկվայում, Անկարայում, Պեկինում, ԵՄ-ն՝ միայնԹուրքիայում Շարունակելով նախորդ հոդվածում արծարծված միջուկային պատերազմի վտանգը ինչպեսանցյալում՝ ԽՍՀՄ-ԱՄՆ, այնպես էլ ներկայումս՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում, պետք էհիշեցնենք, որ նախկինում վտանգավոր հայտարարություններ են հնչել նաեւ Չինաստանիկողմից, իսկ այսօր Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ—ն) ավելի հաճախ է հիշեցնում իր միջուկայինզենք ունենալու եւ անհրաժեշտության դեպքում այն գործածելու մասին։ Երբ արաբականաշխարհը ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, ապա Թել Ավիվը եւս, իհարկե, հազվադեպ, հիշեցնում է, որ միջուկային երկիր է… Պետք է նշել նաեւ, որ միջուկային երկիր Հնդկաստանին, իբր, զսպելու պատրվակով՝ Միացյալ Նահանգները ատոմային զենք ունենալուհնարավորություն տվեց աշխարհի ամենաիսլամական երկրներից մեկին՝ Պակիստանին։Իմիջիայլոց, մի երկրի, որը ցայսօր չի ճանաչել մեր անկախ պետության գոյությունը՝հայտարարելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների շուրջ 20 տոկոսը»… Միաժամանակ Իսլամաբադից հնչել է, թե «Պակիստանն ու Ադրբեջանը եղբայրականպետություններ են եւ պակիստանցին ու ադրբեջանցին մեկ ազգ են՝ երկու երկրներումբնակվող»… Արդյոք նման չէ՞ համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) կարգախոսին՝ «մեկ ազգ՝ վեցերկիր»……
am