Նոր մանրամասներ՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը պայմանագրային զինծառայող էր

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Թովմասյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ պարզվել է՝ ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արամ Գ-ն, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ համագյուղացի, 45-ամյ Նվեր Մ-ն տեղում մահացել են, իսկ վերջինիս կինը՝ նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Կարինե Ղ-ն, նրա դուստրերը՝ 16-ամյա Սոնա Մ-ն, 17-ամյա Նվարդ Մ-ն և որդին՝ 6-ամյա Վլադիկ Մ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արամ Գ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ թիվ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավոր երեխաները սովորում են Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարաններում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Այս թեմայով
am