Պուտինը Չիլինգարովին պարգեւատրել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» շքանշանով

Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգեւներ հանձնելու հանդիսավոր արարողությունը:

Պարգեւատրվածների ցուցակում էր նաեւ լեգենդար ռուս գիտնական-բեւեռախույզ, Պետական դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, ում Վլադիմիր Պուտինը հանձնել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, թանկագինս, շնորհակալություն աջակցության համար: Ես մնում եմ գործող բեւեռային հետազոտող, եւ հետագայում էլ ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանը լինի մեծ ծովային արկտիկական տերություն: Շնորհակալություն վստահության համար»,- ասել է Չիլինգարովը պարգեւատրման արարողության ժամանակ:

Արկտիկայի եւ Անտարկտիկայի խորհրդային եւ ռուս հետազոտող, գիտնական-օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովը 2008 թվականին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից պարգեւատրվել էր Ռուսաստանի հերոսի կոչմամբ: Լեգենդար հետազոտողին պարգեւը հանձնվել էր խիզախության եւ հերոսության համար, որը դրսեւորել էր էքստրեմալ պայմաններում, եւ Լայնածավալ արկտիկական խորջրյա արշավի հաջող անցկացման համար: Այս արշավը Ռուսաստանին թույլ էր տվել Լոմոնոսովի լեռնաշղթան, որի շրջանում ըստ որոշ գնահատականների գտնվում է ածխաջրածինների համաշխարհային պաշարների 25 տոկոսը, մտցնել իր մայրցամաքային շելֆի կազմի մեջ եւ մշակել դրա տարածքում գտնվող օգտակար հանածոները: Մինչ այդ Չիլինգարովը 1986 թվականին արժանացել էր Խորհրդային Միության հերոսի կոչմանը Անտարկտիկայում փրկարարական գործողությունների ժամանակ նավերի հմուտ ղեկավարման համար:

Այս թեմայով

Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի

ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում Մոսկվայում, Անկարայում, Պեկինում, ԵՄ-ն՝ միայնԹուրքիայում Շարունակելով նախորդ հոդվածում արծարծված միջուկային պատերազմի վտանգը ինչպեսանցյալում՝ ԽՍՀՄ-ԱՄՆ, այնպես էլ ներկայումս՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում, պետք էհիշեցնենք, որ նախկինում վտանգավոր հայտարարություններ են հնչել նաեւ Չինաստանիկողմից, իսկ այսօր Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ—ն) ավելի հաճախ է հիշեցնում իր միջուկայինզենք ունենալու եւ անհրաժեշտության դեպքում այն գործածելու մասին։ Երբ արաբականաշխարհը ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, ապա Թել Ավիվը եւս, իհարկե, հազվադեպ, հիշեցնում է, որ միջուկային երկիր է… Պետք է նշել նաեւ, որ միջուկային երկիր Հնդկաստանին, իբր, զսպելու պատրվակով՝ Միացյալ Նահանգները ատոմային զենք ունենալուհնարավորություն տվեց աշխարհի ամենաիսլամական երկրներից մեկին՝ Պակիստանին։Իմիջիայլոց, մի երկրի, որը ցայսօր չի ճանաչել մեր անկախ պետության գոյությունը՝հայտարարելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների շուրջ 20 տոկոսը»… Միաժամանակ Իսլամաբադից հնչել է, թե «Պակիստանն ու Ադրբեջանը եղբայրականպետություններ են եւ պակիստանցին ու ադրբեջանցին մեկ ազգ են՝ երկու երկրներումբնակվող»… Արդյոք նման չէ՞ համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) կարգախոսին՝ «մեկ ազգ՝ վեցերկիր»……
am