Վանեցյանին այլևս ոչինչ չի խանգարում քաղաքականություն մտնելու

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռուստահարցազրույցի անոնսը կտրուկ արագացրեց պրոցեսները։ Եթե նախկինում հատուկենտ իշխանականներ էին պահանջում նրա հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից, ապա երեկ ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը հրավիրվեց հենց այդ հարցով։

Վանեցյանը պայման էր դրել՝ հրաժարական տալիս ենք բոլորս։ Մի քանի ժամ տևած նիստից հետո նա հայտարարեց, որ դիմում է գրել, իսկ գործկոմը հրաժարական կտա դեկտեմբերի 23-ին՝ ակումբների ժողովի ժամանակ, երբ կընտրվի նոր գործկոմ։ «Ես իմ ընտրության օրը լրագրողների ներկայությամբ հայտարարել եմ, որ երկար ժամանակով չեմ եկել ֆեդերացիա, 1 տարին լրացել է, և ես կարծում եմ, որ մենք, ես՝ որպես նախագահ, գործկոմի անդամները կատարել են իրենց առաքելությունը, և այսօր մենք ունեցել ենք կոնսենսուսային որոշում և հայտարարել ենք մեր հրաժարականների մասին»։ Այսուհետ, փաստորեն, Արթուր Վանեցյանին ոչինչ չի խանգարում քաղաքականություն մտնելու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

​​​​​​​

Այս թեմայով
am