«Ես շատ ավելի հարուստ եմ, քան մարդիկ կարծում են». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մինչ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններն իր ֆինանսական հաշվետվությունը հրապարակել: Այս մասին հայտնի է դառնում ԱՄՆ նախագահի Twitter-յան հրապարակումից: 

Պետության ղեկավարը նման որոշումը բացատրել է «կախարդների շարունակական որսով», որն իր դեմ իրականացնում են «Նյու Յորքի դեմոկրատ դատախազները»:

Թրամփն ընդգծել է, որ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը ղեկավարում էր «Ռուսաստանի հետ Թրամփի թիմի՝ դավադրության մեջ մտնելու» վերաբերյալ հետաքննությունը, ուսումնասիրել է նախագահի ամբողջ ֆինանսները և հարկային փաստաթղթերը, սակայն «ոչինչ չի գտել»:

«Նման բան դեռ երբեք չէր պատահել նախկին նախագահների հետ: Այն, ինչ նրանք անում են, անօրինական է: Սակայն ես մաքուր եմ, և երբ ընտրություններից առաջ հրապարակեմ իմ ֆինանսական հաշվետվությունը (դա իմ որոշումն է), պարզ կդառնա, որ ես շատ ավելի հարուստ եմ, քան մարդիկ կարծում են, և դա լավ է»,-գրել է ԱՄՆ նախագահը Twitter-յան իր էջում:

Նոյեմբերի 8-ին Նյու Յորքի դատարանը վեճի կարգավորման շրջանակում պարտավորեցրել էր Դոնալդ Թրամփին ոչ առևտրային կազմակերպությունների խմբին 2 մլն դոլար վճարել: Դատական հայցը ներկայացվել էր հունիսի 14-ին՝ Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդի կողմից:

Դատախազի խոսքով` ավելի քան մեկ տասնամյակ նկատվել է «շարունակական անօրինական վարքագիծ, որը ներառում է Թրամփի նախագահական արշավի հետ ընդլայնված հակաօրինական քաղաքական համակարգում, Թրամփի անձնական և գործարար շահերը սպասարկող կրկնվող և կանխամտածված գործարքներ և ոչ առևտրային հիմնադրամների հիմնական իրավական պարտավորությունների խախտումներ»:

Այս թեմայով
am