Հակագազով և մահակով ոստիկանները ցուցմունք են կորզում. ՄԻՊ-ն արձագանքել է դեպքին (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»։

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեսանյութի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին, որ տեսանյութի հիման վրա Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվում Ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից:

Այս թեմայով
am