Թուրքիայում հանդես եկող ֆուտբոլիստը հավաքական մեկնելու պատրվակով թիմից հեռացել է ու անհետացել

Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստ Զաուր Սադաևը, որը հանդես է գալիս թուրքական «Անկարագյուջու» թիմում, ակումբի հետ կապի դուրս չի գալիս: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է թուրքական թիմի գլխավոր մարզիչ Մուստաֆա Կապլանը:

Մարզիչն ընդգծել է, որ Սադաևը թիմի շարքերը լքել է ազգային հավաքականների խաղերի հետ կապված դադարի ժամանակ, իսկ հիմա նրա հետ կապ հաստատել չի հաջողվում: «Նա պետք է պատասխան տա երկրպագուների առաջ»,- ասել է մարզիչը:

Սադաևը, որը ռուսական անձնագիր ունի, երբեք չի հրավիրվել ազգային հավաքական: Թուրքական թիմի շարքերը նա համալրել է 2019 թվականի փետրվարին` վարձավճարով, իսկ ամռանը լիարժեք պայմանագիր է ստորագրել: Ընթացիկ մրցաշրջանում «Անկարագյուջուի» կազմում մասնակցել է 9 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Նրա թիմն առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է ընթանում:

Մինչ Թուրքիա տեղափոխվելը Սադաևը հանդես է եկել Գրոզնիի «Ախմատում», ինչպես նաև լեհական «Լեխիա» և «Լեխ» թիմերում:

Այս թեմայով
am