«Սրտանց փակեցի նրա բերանը, և մեծ հաճույք ստացա». Նուրմագոմեդովը՝ Մաքգրեգորի նկատմամբ տարած հաղթանակի մասին

Russian.rt.com կայքի տեղեկություններով  թեթև քաշային կարգում UFC մարտարվեստի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը վերհիշել է նախկին տիտղոսակիր Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ տարած հաղթանակից ստացած տպավորությունները:

«Նա իրավունք չուներ պարտվելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ իր բոլոր հարցազրույցներից ու խոսքերից հետո սրտանց փակեցի նրա բերանը: Ես այնպիսի հաճույք ստացա»,-ասել է Նուրմագոմեդովը:

Ռուսաստանցի մարզիկը 2018 թվականի հոկտեմբերին Լաս Վեգասում Մաքգրեգորին հաղթել էր խեղդող հնարքով:

 

Այս թեմայով
am