Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են` Օվերտոնի բոլոր կարգի պատուհանները բաց պահելու, հասարակության միտքն անվերջ իր վրա սեւեռելու համար:

Վերջինիս դրսի «հայրերը» հրահանգել են` միայն չլռել, թույլատրելի է լինել խեղկատակ, ստրուկ, բռնակալ` ամեն բան, ընդհուպ` գեոքաղաքական ոլորտում, ի անհրաժեշտություն` հավիտենական սիրո խոստումներ տալ Ռուսաստանին, ժամանակ շահել, միայն թե չլռել, ժամանակ շահել:


«Ժամանակն» առչնվում է Իրանի շուրջ սպասվող զարգացումներին, արցախյան նախագահական ընտրություններին, որոնց արդյունքներով հնարավոր կլինի կյանքի կոչել Մեծ Մերձավոր Արեւելք մարշալ-պլանի հայաստանա-ղարաբաղյան բաղկացուցիչը: Այդ է պատճառը, որ իրենց ընտանիքապետությամբ Փաշինյանները ձեռնամուխ են եղել թույլատրելի ու անթույլատրելի բոլոր մեթոդներով իրենց վրա ուշադրություն հրավիրելու, պլան «ա»-ն կյանքի կոչելու գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am