Ես ինչ-որ մեկի ծառայությունների շնորհիվ չէ, որ պետք է ձայն հավաքեմ․Ալեն Սիմոնյանը՝ «օրենքով գողերի» մասին

Ես Հայաստանի Հանրապետությունում և Երևանում ինչ-որ մեկի խնդրանքով կամ ինչ-որ մեկի ծառայությունների պատճառով չէ, որ պետք է ձայն հավաքեմ։ Այս մասին  նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե իր անունը կապվում է «օրենքով գողերի» հետ և նույնսիկ տեղեկություն կա, որ նրանք են օգնել իրեն ընտրությունների ժամանակ։

«Երբ ասում եք, որ միշտ շրջանառվում է, կարող եք 2-րդ դեպք ասել, բացի այն, որ պարոն Սանասարյանը հայտարարել էր։ Ես արդեն ասել եմ, որ այս մարդկանց անձամբ չեն ճանաչել և կողմ եմ քվեարկելու օրենքի նախագծին։ Հանեք այդ շրջանառությունից այս խոսակցությունը։ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետությունում և Երևանում ինչ-որ մեկի խնդրանքով կամ ինչ-որ մեկի ծառայությունների պատճառով չէ, որ պետք է ձայն հավաքեր։ Փառք Աստծո ես նախորդ ընտրություններին էլ եմ բավական ձայն հավաքել»։

Այս թեմայով
am