«Դա իմ դրաման է». Եվգենի Պետրոսյանը` սկանդալային ամուսնալուծության, հայկական հումորի եւ եթերում օգտագործվող հայհոյանքների մասին

Ռուսաստանում հայտնի հայ հումորիստ, դերասան եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն այս օրերին Հայաստանում է: Երեկ արտիստը հումորային երեկո է ունեցել Արամ Խաչատրան համերգասրահում, իսկ այսօր հանդիպեց լրագրողների հետ` կիսվելու տպավորություններով եւ Հայաստանի հանդեպ ունեցած մեծ սիրով: Պետրոսյանը խոսեց նաեւ հայկական հումորի, իր աղմկահարույց ամուսնալուծության եւ այլ հարցերի շուրջ:

Հանդիպման սկզբում հումորիստը նշեց, որ առհասարակ, հազվադեպ է հանդիպում լրագրողների հետ` խուսափելով այն «աղավաղումներից», որոնց հաճախ է հանդիպում իր մասին հոդվածներում: «Բայց այս հանդիպմանը լավ եմ տրամադրված: Երեւանում ինձ տանն եմ զգում»,- ժպիտով նշեց նա:

Հումորիստը վերջին անգամ Երեւանում եղել էր 3 տարի առաջ, սակայն ափսոսանքով է նշում, որ այդ ժամանակահատվածում համերգներ չի ունեցել. «Ես շատ դրական տպավորություններ ունեմ երեկվա համերգից, բայց գլխավորը հանդիսատեսի տպավորությունն է: Ես ինձ թատրոնի դերասան եմ համարում, ես շոու բիզնեսի ներկայացուցիչ չեմ, որտեղ հաճախ տեղ են տալիս կիսատաղանդավոր մարդկաց, մեզ մոտ նման բանն անթույլատրելի է: Եթե թատրոնը գեղանկար է, այդ ժանրը ծաղրանկար է, թեեւ էլի գեղանկարչությա մի մաս է կազմում: Մենք շոու բիզնես չենք, եւ ամբողջությամբ ենթարկվում ենք հանդիսատեսի արձագանին: Ես ձեզ եմ փոխանցում էմոցիաներ, դուք էլ` ինձ պատասխանում եք ձեր արձաքանքով` ծիծաղելի էր, թե ոչ, համաձայն եք, թե ոչ...Իսկ էկրանային տպավորությունները լրիվ այլ են լինում: Իմ տպավորությամբ` ամեն ինչ լավ անցավ, հուսով եմ` իրոք այդպես է»,- NEWS.am STYLE-ի հարցին ի պատասխան` նշեց նա:

Պետրոսյանը բեմում է 1962 թ-ից: Ասում է` հեռուստատեսությամբ սկսել է զբաղվել այն ժամանակ, երբ հասկացել է, որ բեմը քիչ է, պետք է «հյուրընկալվի» նաեւ մարդկանց տներում: Այդպես էլ իր շուրջ հավաքելով տաղանդավոր մարդկանց` ստեղծել է «Кривое зеркало» հումորային նախագիծը: «10 տարի այդ հաղորդումը եղավ եթերում: Մենք ապրեցինք այդ հաղորդման հետ»,- հիշում է նա:

 Մանրամսները՝ NEWS.am-ում

Այս թեմայով
am